Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է Իսրայելի հետ ռազմական հակամարտության նոր փուլի մասին: «Ճակատամարտն սկսվում է»,- գրել է Խամենեին X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան և Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել

Թուրքիան և Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել
29.09.2014 | 15:03

Տարածաշրջանում համատեղ նախագծեր իրականացնելով՝ Թուրքիան ու Ադրբեջանն էներգետիկ միջանցք են ստեղծել՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Նա օրինակ է բերել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթգիծը և Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթամուղը: Էրդողանը նշել է նաև ադրբեջանա-թուրքական Տրանսանատոլիական գազամուղի (TANAP) նախագիծը, որն իրականացման փուլում է. նախատեսվում է 2018-ից ադրբեջանական գազը հասցնել Եվրոպա: Նախագիծը գնահատվում է 10 մլրդ ԱՄՆ դոլար:

Դիտվել է՝ 2280

Մեկնաբանություններ