ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայտնի են «Ես եմ» միջազգային կինոփառատոնի հաղթողները. Գրան պրին մնաց Հայաստանում

Հայտնի են «Ես եմ» միջազգային կինոփառատոնի հաղթողները. Գրան պրին մնաց Հայաստանում
05.10.2014 | 12:27

Ամփոփվեց հոկտեմբերի 1-ին Ծաղկաձորում մեկնարկած «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԵԹԿԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանը: Նախ հայտարարվեցին դիպլոմների արժանացած ֆիլմերի անունները, որոնց հեղինակներին հանձնվեցին դրամական պարգևներ, այնուհետ հայտնի դարձան նաև սահմանված անվանակարգերում հաղթողներն ու Գլխավոր մրցանակի հասցեատերը: Հիշեցնենք, որ ներկայացված 118 ֆիլմից ընտրվել էր 60-ը:
Դիպլոմների արժանացած ֆիլմերն են`


«Սևի երանգը» / վավերագրական/ ռեժ.` Անժելա Բադալյան/ Հայաստան
«Նա ով մեր կողքին է» / վավերագրական / ռեժ.` Ժաննա Նազարյան/ Հայաստան
«Փակիր աչքերդ» / խաղարկային/ ռեժ.` Նելլա Վասիլևսկայա/ Բելառուս
«Դոն Ժուան. Առասպելի պատմություն»/ վավերագրական/ ռեժ.` Վլադ Տրիֆոնով/ Ուկրաինա
«Չորս կին» /խաղարկային /ռեժ.` Անտոն Կոլոմեեց/ Ռուսաստան
«Փոխարենը տրված» /վավերագրական/ ռեժ.` Սոֆիա Գևեյլեր/ Ռուսաստան
«Ռոք» /խաղարկային/ ռեժ.` Իվան Շահնազարով/ Ռուսաստան
«Դեպի փոփոխություններ» /վավերագրական/ ռեժ.` Սամվել Մքոյան, «Մանանա » կենտրոն/ Հայաստան
«Աղբյուր»/ վավերագրական/ ռեժ.` Շարիֆա Ուրազբաևա/ Ղազախստան
«Ռոբոտ Ջեֆը» / ռեժ.` Ադամ Հոլմս/ ԱՄՆ
«Մայրը» /վավերագրական/ ռեժ.` Հասմիկ Ղազարյան/ Հայաստան


Հայկական ազգային կինոակադեմիայի «Հույս» մրցանակը հանձնվեց Հայաստանից Անետա Օհանջանյանին` եզդիների մասին պատմող «Մի ազգի պատմություն» վավերագրական ֆիլմի համար:
Ինչ վերաբերում է անվանակարգային մրցանակներին, ապա լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց Գառնիկ Կարապետյանի «Հայաստան երկիրս» ֆիլմը, խաղարկայիններից լավագույնը Բելառուսից Դիմա Դեդոկի «Միայնություն» ֆիլմն էր, իսկ լավագույն դեբյուտայինը գերմանացի ռեժիսոր Մարգարետա Կոսմոլի «Քույրերը»:
Գլխավոր մրցանակին (Գրան պրի) արժանացավ Հայաստանից Նառա Կարապետյանն իր «Կարոտ» ֆիլմի համար, որտեղ պատմվում է լավ հեռանկար ունենալու երազանքով տարված երիտասարդների մասին, որոնք լքում են իրենց փոքրիկ հայրենիքը, հայրական տունն ու ծեր ծնողներին, վերջիններիս համար իսկական աղետ է ոչ այնքան ֆինանսների բացակայությունը, որքան հարազատների, հատկապես` թոռների կարոտը:
Կինոփառատոնի նախագահ Ռուբեն Գևորգյանցը հպարտությամբ նշեց, որ հայ երիտասարդ ռեժիսորների մատը երկրի զարկերակի վրա է` բանտ, լքված ծերեր, երեխաներ և, որ նրանք մոտ են կանգնած ազգային արմատներին:
Ժյուրիի նախագահ Ռուբեն Քոչարն էլ իր հերթին ընդգծեց հայ երիտասարդների յուրահատուկ, տարբերվող կինոմտածողությունը, որը հորդորեց ամրապնդել և զարգացնել:
Ինչ վերաբերում է փառատոնի ընդհանուր մակարդակին` տեխնիկական, կազմակերպական, բովանդակային, Ռուբեն Գևորգյանցը հայտարարեց. «Ես ուզում էի նոր շունչ լինիեր, ուստի որոշեցի, որ բոլոր հարցերով զբաղվելու են միայն երիտասարդները: Ես նրանց հինգ եմ նշանակում` փոքր մինուսով, հինգն արդեն բարձր գնահատական է»:

«Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնի աշխատակազմ

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ