Կարմիր խաչի միջազգային առաքելությունը դադարեցրել է իր աշխատանքը Դոնեցկում: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայում առաքելության ներկայացուցիչ Ալինա Մուրզաևան: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին գրոհայինների կրակոցներից Դոնեցկում զոհվել է կառույցի աշխատակից, 38-ամյա շվեյցարացի Լորան Էտիեն Դյու Պասկիեն: Մուրզաևան ասել է, թե զոհվածի մարմինն արդեն տեղափոխել են Դոնեցկից: