ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ հարցը

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները կքննարկեն ԼՂ հարցը
06.10.2014 | 16:52

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 7-ին կհանդիպի Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսին: Քննարկվելիք հարցերի թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկա զարգացումներն են:
«Մայիսին Բաքու և Երևան կատարած այցի ժամանակ նախագահ Ֆրանսուա Օլանդը հայ և ադրբեջանցի իր գործընկերներին առաջարկեց հանդիպում կազմակերպել Փարիզում քննարկելու հակամարտության հնարավոր լուծումները: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Դա կլինի նախարարներ Ֆաբիուսի և Նալբանդյանի միջև քննարկվելիք թեմաներից մեկը»,- հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ և միջազգային զարգացման նախարարության մամուլի խոսնակը:

Դիտվել է՝ 652

Մեկնաբանություններ