Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, Աստանայում կայանալիք «Ապագայի էներգիան» խորագրով ԷՔՍՊՈ-2017 միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգող Ռապիլ Ժոշիբաևին։ Նա երախտագիտություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարարին՝ Հայաստանի կողմից ԷՔՍՊՈ-2017 ցուցահանդեսը Աստանայում անցկացնելուն սատարելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ղազախական հարաբերությունների զարգացմանը, փոխայցելություններին, միջխորհրդարանական շփումների ակտիվացմանը, տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին։
Երկուստեք վստահություն է հայտնվել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ կընձեռի՝ երկկողմ համագործակցության ընդլայնման համար։