«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Գալուստ Սահակյան․ «Քառյակի հետ բանակցությունների «անհրաժեշտություն» չկա»

Գալուստ Սահակյան․ «Քառյակի հետ բանակցությունների «անհրաժեշտություն» չկա»
14.10.2014 | 14:43

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ասել է, որ իշխանությունները չեն պատրաստվում երկխոսության, բանակցությունների մեջ մտնել ոչիշխանական քառյակի հետ: Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահը նշել է, թե իրենց համար պարզ չէ՝ ՀՀԿ-ից ինչ է սպասում ոչիշխանական քառյակը: «Մենք պիտի հասկանանք՝ ինչ առաջարկենք․ պաշտո՞ն են ուզում, պաշտոն տանք, ուզում են գան կոալիցիա՞, գան կոալիցիա, ի՞նչ են առաջարկում: Որևէ մեկդ կարո՞ղ եք ձևակերպել: Ասում են՝ հաջորդ ընտրություններին մենք ենք լինելու, մենք էլ ասում ենք, որ առանց մեր դերակատարման որևէ բան մի փորձեք անել, դա չի ստացվի: Մենք էլ ենք քաղաքական ուժ և մեծ դերակատարում ունենք: Այսինքն, եթե քաղաքական պրոցեսներ են գնում, մեր մասնակցությունը նշանակալից է»,- ասել է Գալուստ Սահակյանը:

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ