ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Ռուսաստանն անցել է ձմեռային ժամանակի

Ռուսաստանն անցել է ձմեռային ժամանակի
26.10.2014 | 12:30

Ռուսաստանն այսօրվանից անցել է ձմեռային ժամանակի: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 02:00-ին Ռուսաստանում ժամացույցի սլաքները հետ են տարել մեկ ժամով: Ձմեռային ժամանակի անցումը տեղի է ունեցել առաջին անգամ եռամյա ընդմիջումից՝ 2011-ին ձմեռային ժամանակը չեղյալ համարելուց հետո:

Այսպիսով՝ ՌԴ-ում կրկին սահմանվել են 11 ժամային գոտիներ՝ 9-ի փոխարեն: Ընդ որում՝ Ռուսաստանի 5 շրջաններում սլաքները հետ չեն տարել: Ամառային ժամանակի մեջ են մնացել ՈՒդմուրտիայի Հանրապետությունը, Կամչատկան, Չուկոտկան, Կեմերովոյի և Սամարայի մարզերը:

Դիտվել է՝ 500

Մեկնաբանություններ