Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Բանակցային գործընթացում, խոսքից բացի, գործնականը չենք տեսնում

Բանակցային գործընթացում, խոսքից բացի, գործնականը չենք տեսնում
02.11.2014 | 14:20

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը Արցախում վարվում է միջազգային նորմերին համաձայն. «Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ որպես ժողովրդավարական երկիր, իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է։ Եվ դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը պետք է ստանան»։
Անդրադառնալով արցախյան հակամարտության հարցում բանակցային գործընթացին՝ նախարարն ասել է, որ խոսքից, հայտարարություններից բացի, գործնական քայլ չի տեսնում։ «Հաջողությունների առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են։ Եվ հանդիպման օրերին, նաև մի քանի օր առաջ լարված էր իրավիճակը, այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է։ Եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև, դրանից հետո միայն մնացած հաջողությունները կլինեն»,- ասել է Սեյրան Օհանյանը։

Դիտվել է՝ 3134

Մեկնաբանություններ