Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայկական սիմֆոնիկ երաժշտության ինտերնետային ռադիո

Հայկական սիմֆոնիկ երաժշտության ինտերնետային ռադիո
03.11.2014 | 16:11

«Արամ Խաչատրյան» համերգասրահում սկսվելու են վերանորոգման աշխատանքներ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նոյեմբերյան ծրագիրը կբացվի ամսի 7-ին կայանալիք համերգով: Նվագախումբը կղեկավարի հայտնի դաշնակահար և դիրիժոր Վահագն Պապյանը: Ռուս ջութակահար Գրաֆ Մուրժան կկատարի Պագանինիի Ջութակի թիվ 1 կոնցերտը: Ֆիլհարմոնիկի աշնանային նորությունները չեն շրջանցել նաև առցանց հարթակը: Շուտով նվագախումբը կունենա Filharmonik անունով բջջային հավելված IOS և Android համակարգերի համար: Երաժշտասերները հնարավորություն կունենան հետևելու նվագախմբի գործունեությանը, ստանալու տեղեկատվություն ամենշաբաթյա համերգների, ամենամսյա լրատուների, պաստառների, մենակատարների, Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի մասին: Հնարավոր կլինի լսել երաժշտություն և դիտել տեսանյութեր, ծանոթանալ նվագախմբի պատմությանը՝ հիմնադրման տարեթվից` 1925-ից, ի վեր: Հետագայում հավելվածը կապահովի նաև համերգների ուղիղ հեռարձակում և կպարունակի հայկական սիմֆոնիկ երաժշտության ինտերնետային ռադիո:
Դեկտեմբեր ամսից «Արամ Խաչատրյան» համերգասրահում սկսվելու են վերանորոգման աշխատանքներ՝ ընդառաջ 2015-ին, երբ համայն հայությունը կնշի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի փոխանցմամբ` ֆիլհարմոնիկը ևս հանդես կգա հատուկ ծրագրով: «Հատկանշական է, որ 2015-ը ՀՊՖՆ-ի համար հոբելյանական է,- ասում է նա:- Քանի որ լրանում է նվագախմբի հիմնադրման 90-ամյակը՝ կարծես խորհրդանշելով հայ ժողովրդի վերածնունդը մեծ ողբերգությունից հետո»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1309

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ