Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստվում է երկարացնելու Կառլո Անչելոտիի հետ պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2016 թ. հունիսի 30-ին: Քննարկվում է նոր ժամկետի երկու տարբերակ. մեկը` մեկ, մյուսը` երկու տարի ժամկետով։ Տեղեկացնենք, որ իտալացի մասնագետն ակումբը ղեկավարում է 2013 թվականից ու այս հատվածում թիմին երկու անգամ հասցրել է պատվաբեր բարձունքի. մեկը` Չեմպիոնների լիգայի, մյուսը՝ երկրի գավաթի խաղերում:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ