Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ապահովագրված» մա՞հ

«Ապահովագրված» մա՞հ
07.11.2014 | 00:34

Վերջին տարիներին Հայաստանում ներդրված առողջապահական ապահովագրությունը, թվում է, պետք է «պարտադրեր» մարդկանց մշտապես հետևել իրենց առողջությանը: Սակայն ուզում էին լավը, ստացվեց` ինչպես միշտ:
Մեզ հայտնի դարձավ, որ «ապահովագրված» հիվանդը մինչև ծայրահեղ վատ վիճակում չի հայտնվում, ապահովագրական ընկերությունը նրա բուժման համար գումար չի հատկացնում: Բժիշկներից մեկը մեզ հետ զրույցում պատմեց, որ ամեն անգամ զանգում է այդ ընկերություններին և հարցնում` արդյոք տվյալ հիվանդի առողջությունը պատրա՞ստ են «ապահովագրելու»: Պատասխանը գրեթե միշտ նույնաբովանդակ է. եթե կյանքին վտանգ է սպառնում, գումար կտրամադրվի:
Ասել է, առողջապահական ապահովագրությունը հիվանդին մահից փրկելու համար է, այն էլ եթե ստացվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ