Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

ԵԱՀԿ գործող նախագահը խորապես մտահոգված է ուղղաթիռի միջադեպով

ԵԱՀԿ գործող նախագահը խորապես մտահոգված է ուղղաթիռի միջադեպով
13.11.2014 | 17:30

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Դիդիե Բուրկհալտերը խոր մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի մոտակայքում ուղղաթիռի խոցման կապակցությամբ: Նա Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ է արել կանխել նման միջադեպերը և հարգել հրադադարի ռեժիմը: ԵԱՀԿ-ի գործող նախագահը հատկապես ցավալի է համարել այն փաստը, որ բռնության դեպքերը այս տարի պատճառ են դարձել աննախադեպ մարդկային զոհերի: Հրադադարին խստորեն հետևելը և նախկինում ստանձնած պարտավորությունները լիարժեք հարգելը անհրաժեշտ են՝ հասնելու համար հակամարտության կարգավորման շուրջ համաձայնության համար պահանջվող վստահության մակարդակին, ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ շեշտել է Բուրկհալտերը:
Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը՝ Բուրկհալտերը բարձր է գնահատել օգոստոսի 10-ի Սոչիի հանդիպումից հետո բարձր մակարդակի շփումների աշխուժացումը և երկխոսությունը շարունակելու կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին:

Դիտվել է՝ 574

Մեկնաբանություններ