Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովի այցն Ադրբեջան հետաձգվել է՝ հաղորդել է հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Հետաձգման պատճառները չեն նշվել: Եվրոպայի խորհրդի Վենետիկյան հանձնաժողովը նախատեսել էր Ադրբեջան այցելել նոյեմբերի 13-14-ին՝ Ադրբեջանում ոչկառավարական կազմակերպությունների մասին օրենքի մասին եզրակացության վերջնական պատրաստման նպատակով: