ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ երկկողմ առևտրային հեռանկարների հարցում Եվրամիությունը շատ առումներով ավելի վատն է, քան՝ Չինաստանը։ «Նրանք զգալիորեն զիջում են։ Կտեսնեք։ Բոլոր հաղթաթղթերը մեր ձեռքում են»,- հավելել է նա։ ԱՄՆ ներմուծվող եվրոպական ապրանքների նկատմամբ Թրամփի սահմանած մաքսատուրքերը վերացնելու վերաբերյալ Վաշինգտոնի հետ մի քանի փուլով բանակցություններից անկախ՝ Եվրամիությունը դեռևս էական առաջընթացի չի հասել։               
 

Թվայնացված գրքերը հասանելի են բոլորին

Թվայնացված գրքերը հասանելի են բոլորին
17.11.2014 | 16:20

Հայաստանի Ազգային գրադարանում 2014-ի դրությամբ թվայնացվել են ավելի քան 2000 անուն գիրք, տասնյակ լրագրեր, հանդեսներ, քարտեզներ, տասը հմայիլ: Թվայնացված գրականությունը, ինչպես «Իրատես de facto»-ի հետ զրույցում փոխանցեց գրադարանի թվայնացման բաժնի վարիչ ՆԱԻՐԱ ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԸ, հասանելի է բոլորին` աշխարհի ցանկացած կետից: Ներբեռնումն անվճար է: «Նոր հեղինակների գրքերը չեն թվայնացվում: Էլեկտրոնային շտեմարաններում դրանց մասին մատենագիտական նկարագրություն է տրվում: Ընթերցողը կարող է նաև տեսնել, թե տվյալ պահին որ գրադարանից կարող է ձեռք բերել գիրքը: Ներկայումս 12 (այդ թվում` մարզային) գրադարան է միացել ցանցին»: Զրուցակիցս ընդգծեց, որ պահպանվում են հեղինակային իրավունքները. թվայնացվում են միայն 70 և ավելի տարվա վաղեմությամբ գրքեր: Բացառություններ կարող են լինել, եթե հեղինակն ինքը դիմի իր նոր հրատարակությունը թվային տարբերակով ընթերցողին հասցնելու առաջարկով: Ազգային գրադարանում ամբողջությամբ թվայնացվել են 1512-1800 թթ. հնատիպ գրքերը: Ընթերցողները կարող են և կարդալ և ներբեռնել: 1801-50 թթ. գրքերի թվայանացումն ընթացքի մեջ է, փորձելու են այս տարի ավարտել և հընթացս շարունակել գործընթացը: Թվային գրքերն ընթերցողին հասանելի են ցանկացած կրիչով, եթե ունեն համապատասխան ծրագրեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2733

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ