Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի հետ

Արմեն Աշոտյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարի հետ
18.11.2014 | 14:01

Նոյեմբերի 17 ին աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպեց Եվրոպական հանձնաժողովի կրթության հարցերով նորանշանակ հանձնակատար Տիբոր Նավրաչիչի հետ: Հանդիպման մեկնարկին նախարարը շնորհավորեց պարոն Նավրաչիչին նշանակման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ աշխատանք նոր պաշտոնում: Այնուհետև կողմերն անցան երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկմանը՝ վստահություն հայտնելով, որ կրթության և գիտության ոլորտներում վերջին տարիների Հայաստան-Եվրամիություն սերտ հարաբերությունները կշարունակեն խորանալ: Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Երևանում մեկնարկելիք 2015 թվականի Բոլոնիայի գործընթացի նախարարական համաժողովին, տեղեկացրեց ընթացիկ աշխատանքների և համաժողովի ծրագրի մասին:

Պատասխան խոսքում նորանշանակ հանձնակատարը բարձր գնահատեց Հայաստանի աշխատանքները որպես Բոլոնիայի գործընթացի քարտուղար երկիր՝ շեշտվելով, որ Հայաստանն առաջին ոչ ԵՄ անդամ երկիրն է, որն իրականացնում է համաեվրոպական նշանակության այս նախագիծը: Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս, իսկ հանդիպման ավարտին նախարար Արմեն Աշոտյանը Տիբոր Նավրաչիչին հրավիրեց Երևան, ինչը սիրով ընդունվեց վերջինիս կողմից:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ