ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Թե՞յ, թե՞ սուրճ

Թե՞յ, թե՞ սուրճ
24.11.2014 | 12:51

Թեյի ու սուրճի օգտակար հատկությունների ու բարերար ներգործության մասին բազում հետազոտություններ կան: Օրինակ, սպիտակ թեյը օգնում է քաղցկեղի, բորբոքումների, սրտանոթային հիվանդությունների և գիրացման կանխմանը: Սուրճը կանխում է Ալցհեյմերի հիվանդությունը, պաշտպանում հոդատապից ու լյարդի հիվանդություններից: Ֆրանսիացի բժիշկ-դիետոլոգ Պատրիկ Սերոգը կարծում է, որ թեյի ու սուրճի բարերար ներգործության պատճառը հակաօքսիդանտներն են, որ ավելի շատ կան սուրճի, քան թեյի մեջ: Թեյի ներգործության ուսումնասիրությունները հաստատել են, որ այն իրոք կանխում է ձվարանի քաղցկեղը՝ հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ: Սուրճը առույգություն է պարգևում և հեշտացնում է մարսողությունը: Հնարավոր է, որ օգնում է Ալցհեյմերի հիվանդության և շաքարախտի կանխմանը, բայց այդ տվյալները գիտականորեն հաստատված չեն: Առայժմ հայտնի է, որ թեյի ու սուրճի մեծ քանակությամբ օգտագործումը կանխում է քաղցկեղի ծագման վտանգը: Թեյի ու սուրճի հաճախակի օգտագործման և մարդու առողջական վիճակի բարելավման միջև որոշակի կապ կա, բայց բժիշկները դեռ չեն պարզել պատճառահետևանքային ամբողջ շղթան, որպեսզի ապացուցեն, որ մեծ քանակությամբ թեյ կամ սուրճ խմելը կանխում է քաղցկեղը: Բոլոր դեպքերում Պատրիկ Սերոգը խորհուրդ է տալիս և թեյ, և սուրճ խմել խելամիտ չափաքանակով՝ օրական չորս-հինգ գավաթ սուրճ և երեք բաժակ թեյ՝ չարաշահումը կարող է օրգանիզմի վրա բացասաբար ներգործել: Օրական չորս գավաթ սուրճը նշանակում է 250 միլիգրամ կոֆեին: Յոթ գավաթի դեպքում հնարավոր են վնասակար հետևանքներ՝ գլխացավ և մարսողության խանգարումներ: Չարժի երեք բաժակից ավելի թեյ խմել:
Պատրիկ Սերոգը սուրճի որևէ տեսակ մյուսներից նախընտրելի չի համարում: Նա նշում է, որ էքսպրեսոն ավելի քիչ կոֆեին է պարունակում, քան չզտված սուրճը: Մի գավաթ էքսպրեսոյի մեջ սովորաբար 40-50 միլիգրամ կոֆեին կա, իսկ մեկ գավաթ չզտված սուրճի՝ 70 միլիգրամ: Բժիշկ-դիետոլոգը հիշեցնում է, որ կանաչ թեյին բազում ուսումնասիրություններ են նվիրված, սպիտակ թեյով համարյա ոչ ոք չի զբաղվել, ուստի դժվար է նրանց որակները համեմատել: Թեյի չարաշահումը կարող է հանգեցնել երկաթի վատ յուրացմանը և սրտի վատ աշխատանքին: Թեինն ու կոֆեինը համարյա նույնական են և կարող են հարուցել սրտի աշխատանքի արագացում, որը վտանգավոր չէ, բայց տհաճ է: Ի վերջո, թեյի ու սուրճի օգտակար քանակը կախված է մարդու օրգանիզմի առանձնահատկություններից: Ոմանց արագ նյութափոխանակությունը թույլ է տալիս արագ յուրացնել սուրճը և նրանք կարող են քնել՝ նույնիսկ ուշ երեկո խմած մի գավաթ սուրճից հետո, մյուսների դանդաղ նյութափոխանակությունը թույլ չի տա քնել ամբողջ գիշեր: Չարժի ոչ թեյը, ոչ սուրճը շատ տաք խմել՝ կարող է այրել ստամոքսը: Այրոցի պատճառը ոչ թե բուն հեղուկն է, այլ նրա ջերմաստիճանը:

Դիտվել է՝ 1753

Մեկնաբանություններ