Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գերմանիայում հնագետները 7000-ամյա գյուղ են պեղել

Գերմանիայում հնագետները 7000-ամյա գյուղ են պեղել
26.11.2014 | 14:56

Գերմանիայի Բադեն Վյուրտենբերգ շրջանում հնագիտական պեղումները հայտնաբերել են հնագույն գյուղի հետքեր, որը համարվում է հայտնի ամենահին գյուղական վայրերից մեկը Գերմանիայի հարավ-արևմուտքում՝ գրում է Deutsche Welle-ն։ Կիրխայմ ունտեր Տեկ քաղաքի մոտակայքում մարդիկ ապրել են, ըստ գիտնականների, մ.թ.ա. 6-րդ դարի 2-րդ կեսերին։ 25000 քմ տարածքով բնակավայրն ամենամեծն է այս շրջանում նեոլիթի դարաշրջանից։ Կավաշեն կառույցներում, հավանաբար, ապրել է մոտ 100 մարդ։ Նոր քարե դարի գյուղը կլուսանկարեն՝ ապագա սերունդներին փոխանցելու համար։ Պեղումների վայրում 2015-ի հունվարից կսկսվի քաղաքային արդյունաբերական գոտու շինարարություն։

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ