Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀԱԿ-ը չի միանում Փաշինյանի՝ իմպիչմենտի նախաձեռնությանը

ՀԱԿ-ը չի միանում Փաշինյանի՝ իմպիչմենտի նախաձեռնությանը
01.12.2014 | 11:31

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունն արձագանքել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության՝ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջարկին:
ՀԱԿ խմբակցության փորձագետ և մամուլի հետ կապերի պատասխանատու Արմեն Խաչատրյանը հայտարարություն է հրապարակել․ «2012-ին խմբակցություն կազմավորելուց հետո առաջին իսկ նիստերի ժամանակ ՀԱԿ խմբակցությունը քննարկել է Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելու հարցը: Նիստում, որին ներկա է եղել նաև Նիկոլ Փաշինյանը, միաձայն որոշում է ընդունվել առայժմ զերծ մնալ պաշտոնանկության գործընթացը նախաձեռնելուց: Որոշման հիմնավորումն այն էր, որ Ազգային ժողովում պաշտոնանկության գործընթացի հաջողության համար անհրաժեշտ մեծամասնության բացակայության պայմաններում` նման գործընթացի նախաձեռնումը դատապարտված է ձախողման, ինչը միայն կուժեղացնի Սերժ Սարգսյանի դիրքերը»:
Մատնանշելով, որ Համաժողովրդական շարժման ձեռնարկած գործընթացները «դեռ չեն բերել ԱԺ-ում քաղաքական ուժերի բալանսի արմատական փոփոխության», ՀԱԿ-ը նշել է, որ պաշտոնանկության գործընթացի նախաձեռնումը «դատապարտված է անփառունակ տապալման և կարող է միայն ծառայել ժողովրդի հիասթափմանն ու ռեժիմի դիրքերի ամրապնդմանը»:
«Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը փոխել իր նախորդ դիրքորոշումը և դիմել քայլերի, որոնք կօգտագործվեն իշխանությունների կողմից ներքաղաքակական պայքարում,- ասված է հայտարարությունում:- Միևնույն ժամանակ, ՀԱԿ խմբակցությունը համարում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության համար կան բոլոր անհրաժեշտ իրավա-քաղաքական հիմքերը, (ընդ որում տասնապատիկ ավելի ծանրակշիռ, քան պատգամավորի ներկայացրած նախագծում), և Համաժողովրդական շարժման ծավալմանը զուգընթաց գործի կդնի պաշտոնանկության սահմանադրական գործիքը այն ժամանակ, երբ նման գործընթացի նախաձեռնումը կնպաստի ռեժիմի կազմաքանդման գործին»:

Դիտվել է՝ 1405

Մեկնաբանություններ