Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

ՌԴ նախագահի պետական այցը Թուրքիա

ՌԴ նախագահի պետական այցը Թուրքիա
02.12.2014 | 16:55

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա նախապես հայտարարվել էր աշխատանքային՝ նա մասնակցելու էր Համագործակցության խորհրդի հինգերորդ նիստին, նախօրեին այցին տրվեց բարձրագույն՝ պետական, կարգավիճակ, և դեկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինը այցը Անկարա սկսեց Թուրքիայի պետության հիմնադիր Աթաթուրքի գերեզմանին ծաղկեպսակ դնելով: Հավարտ այցի ստորագրվեցին մի քան պայմանագրեր.
1. Փոխըմբռնման հուշագիր «Գազպրոմ» ԲԲԸ-ի և «ԲՈՏԱՇ Պետրոլեում Պայպլայն Կորպորեյշնի» միջև:
2. Փոխըմբռնման հուշագիր ՌԴ էներգետիկայի նախարարության դաշնային պետական բյուջետային «Ռուսական էներգետիկ գործակալության» և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության միջև էներգաակտիվության, էներգախնայման և վերականգնվող էներգետիկ աղբյուրների վերաբերյալ:
3. Փոխըմբռնման հուշագիր Ատոմային էներգիայի պետական «Ռոսատոմ» կորպորացայի և Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարարության միջև ատոմային և միջանկյալ ոլորտներում կադրերի վերապատրաստման մասին:
4. Առևտրատնտեսական համագործակցության համատեղ միջկառավարական ռուս-թուրքական հանձնաժողովի 13-րդ նիստի արձանագրությունը:
5. ՌԴ տնտեսական զարգացման նախարարի և ԹՀ էկոնոմիկայի նախարարի համատեղ հայտարարությունը առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության առաջ մղման մասին ՌԴ-ի և ԹՀ-ի միջև:
6. Փոխըմբռնման հուշագիր փոքր ու միջին բիզնեսի ոլորտում ՌԴ տնտեսական զարգացման նախարարության և ԹՀ փոքր ու միջին բիզնեսի զարգացման ու աջակցության պետական կազմակերպության միջև:
7. Փոխըմբռնման հուշագիր ՌԴ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության և ԹՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության միջև՝ աշխատանքի, սոցիալական ապահովության ու զբաղվածության ոլորտում:
8. Պայմանագիր ՌԴ-ի և ԹՀ-ի միջև փոխադարձ իրավական օգնության մասին քրեական գործերով և արտահանձնման մասին:
ՌԴ նախագահի պետական այցի հիմնական արտաքին քաղաքական խնդիրը Սիրիայի հարցում համաձայնության ձեռքբերումն էր: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հայտարարել են սիրիական ճգնաժամի կարգավորման անհրաժեշտության մասին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվացման ֆոնին, բայց չեն համաձայնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հարցով։ «Մենք նույն կարծիքն ունենք, որ չենք ուզում թույլ տալ քաոսային իրավիճակ տարածքում և ահաբեկչական խմբավորման հզորացում՝ այնպես, ինչպես պատահեց Իրաքում»,- նշել է Վլադիմիր Պուտինը։
Ռեջեփ Էրդողանն էլ համոզված է, որ Սիրիայում անհնար է արդյունքների հասնել Բաշար Ասադի կառավարման պարագայում՝ նա պետք է հեռանա իշխանությունից։
ՌԴ նախագահը թուրք գործընկերոջը հիշեցրել է անցած հունիսին Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով Ասադը ստացել է քվեների 98 տոկոսը:
Այցի գլխավոր տնտեսական սենսացիան. ՌԴ-ն հայտարարել է «Հարավային հոսք» ծրագրի փակման մասին։ Վլադիմիր Պուտինը Անկարայում ասել է, որ իր երկիրը ներկա պայմաններում չի կարող շարունակել ծրագիրը, փոխարենը կկառուցվի նոր գազատար Սև ծովի միջով դեպի Թուրքիա։ Անդրադառնալով ծրագրի փակման պատճառներին՝ Վլադիմիր Պուտինն ասել է. «Բուլղարիան զրկված է որպես անկախ պետություն գործելու հնարավորությունից: Եթե ԵՄ-ն չի ցանկանում իրականություն դարձնել այդ խողովակաշարը, դա չի իրագործվի: Ռուսաստանը չի կարող միլիոնավոր դոլարներ ներդնել «Հարավային հոսքի» վրա և հետո մնալ Բուլղարիայի սահմանին: Եվրահանձնաժողովի դիրքորոշումն ապակառուցողական է»: «Հարավային հոսք» ծրագրի հզորությունը կազմելու էր տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր գազ։ Ռուսաստանը մտադիր էր գազատարը շահագործման հանձնել 2018-ին։ Պուտինն առաջարկել է Բուլղարիային՝ կրած վնասների փոխհատուցման համար դիմել ԵՄ-ին. «Թող նրանք Եվրահանձնաժողովից գումար ուզեն՝ չստացած եկամտի փոխարեն, քանի որ Բուլղարիայի բյուջե ուղղակի եկամուտը գազի տարանցումից կկազմեր առնվազն տարեկան 400 մլն եվրո», - ասել է նա: Ոչ պաշտոնական անվանումով «Հարավային հոսքը» վերածվեց «Թուրքական հոսքի»: Նոր խողովակաշարի համար գործելու է գազի ելքի նույն կայանը, որն օգտագործվելու էր «Հարավային հոսքի» համար՝ Անկարայում հայտարարել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Դեպի Թուրքիա նոր գազատարի հզորությունը կազմելու է տարեկան 63 մլրդ խորանարդ մետր, 14 մլրդ խորանարդ մետրը չմիջնորդավորված հասնելու է Թուրքիային, մնացած ծավալը հասնելու է թուրք-հունական սահման: ՌԴ նախագահի պետական այցից հետո ռուսական լրատվամիջոցներում սկսել է ակտիվորեն շրջանառվել Թուրքիայի՝ ԵԱՏՄ-ին որևէ ձևաչափով անդամակցության հնարավորությունը:

Դիտվել է՝ 1035

Մեկնաբանություններ