«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ՝ ես կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում քննարկումներ անցկացնել բոլոր կողմերի հետ»,- հայտարարել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը՝ պատասխանելով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ իր հանդիպման վերաբերյալ APA գործակալության հարցին։
«Մենք քննարկեցինք նոյեմբերի 12-ին տեղի ունեցած միջադեպից հետո առաջացած լարվածության նվազեցման կարևորությունը և բանակցություններում առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը»,- ադրբեջանական գործակալությանը փոխանցել է ՈՒոռլիքը։