Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում». Է. Շարմազանովը՝ ընդդիմախոսներին

«Մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում». Է. Շարմազանովը՝ ընդդիմախոսներին
03.12.2014 | 18:20

ԱԺ-ում ԵԱՏՄ պայմանագրին Հայաստանի միանալու վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական համարեց ԵԱՏՄ-ի անդամակցության քննարկման շուրջ հնչող կարծիքները, զգացմունքային գնահատականները, սակայն ոչ բնական՝ իրականության չափից ավելի ուռճացումը, մեղադրանքները, որոնք հնչում են օրվա իշխանությունների հասցեին:
«Նախ ուզում եմ, որ բոլորդ իմանաք, որ ցանկացած պետության անդամագրվելուց առաջ պետության իշխանությունը ծանր ու թեթև է անում բոլոր պլյուսներն ու մինուսները: Գլոբալ աշխարհում չկա մի գործընթաց, որ ներառի միայն պլյուսներ, չկա նման բան, ուստի որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվարկենք պլյուսներն ու մինուսները»,- ասաց նա և խոսեց դրականից, որ անդամակցելով՝ Հայաստանի տնտեսավարողի համար բացվում է շուրջ 170 -միլիոնանոց շուկա, Հայաստանը հնարավորություն է ունենում սպառելու գազ` սահմանին 189 ԱՄՆ դոլարով, մինչդեռ դրա այլընտրանքը կլիներ 400 կամ 500 ԱՄՆ դոլարը:
«Եթե գազի, նավթի տեղ գիտեք, ասեք` իմանանք, չի կարելի պոպուլիզմով զբաղվել»,- նշեց նա և անդրադարձավ անվտանգության հարցին. «ՌԴ-ն մեզ վաճառում է զենք և զինամթերք Ռուսաստանի ներքին գործարանային գներով՝ մի պետության համար, որի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է։ Կա՞ այլընտրանք, գիտե՞ք մի պետություն, որը կարող է իր ներքին գործարանային գներով մեր պետությանը տալ զինամթերք, ասեք… չգիտեք, որովհետև չկա»:
Անդրադառնալով քաղաքական շեշտադրումներին, թե կորցնում են ինքնիշխանությունն ու ազատությունը, նա նկատեց, թե իրենք անկախությունն ու ազատությունը սրբորեն պահում են: Ըստ նրա, եթե կա ինքնիշխանության կորստի հարց, ՆԱՏՕ-ի կամ ԵՄ-ի անդամ բոլոր երկրներն ունեն ինքնիշխանության կորուստ: «Հաջորդը՝ ասում եք Հայաստանը մեկուսացման մեջ է. մտնում ենք 170 -միլիոնանոց շուկա, ի՞նչ մեկուսացման մասին է խոսքը։ Գումարած դրան՝ ԵՄ-ի պաշտոնյաները հայտարարում են, որ մեր առջև դռները չեն փակվում»,-ասաց նա:
Վերջում նա անդրադարձավ Արցախի հարցին։ «Մեր գործընկերները խոսեցին Արցախի մասին, մեզնի՞ց եք Արցախը պաշտպանում, Արցախի իշխանությունները հազար անգամ ասել են՝ «մենք դիմում չենք տվել ԵԱՏՄ մտնելու համար»: Մեր խնդիրն է Արցախի միջազգային ճանաչումը, ասում եք, թե Արցախը Հայաստանն է: Մուշը, Վանը, Էրզրումն էլ են գլոբալ առումով Հայաստան, բայց Արցախը իրավական առումով Հայաստանի Հանրապետություն չէ: Բոլորիս նպատակն է սրբորեն իրականացնել Արցախի ժողովրդի կամքը, այն է՝ Արցախի միջազգային ճանաչումը»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 578

Մեկնաբանություններ