Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Եժի Մարեկ Նովակովսկին՝ Լեհաստանի նոր դեսպան Հայաստանում

Եժի Մարեկ Նովակովսկին՝ Լեհաստանի նոր դեսպան Հայաստանում
03.12.2014 | 18:28

Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը ներկայացրել է Հայաստանում, Ադրբեջանում, Շվեդիայում, Ֆրանսիայում ու Մալթայում երկրի նոր դեսպանների թեկնածուներին: Հայաստանում Լեհաստանի դեսպանի պաշտոնում առաջադրվել է Եժի Մարեկ Նովակովսկու թեկնածությունը: Նա 2010-ից Լատվիայում Լեհաստանի դեսպանն է, մինչ այդ աշխատել է Լեհաստանի Բաց համալսարանում, երկրի կառավարությունում: Նոր դեսպանի թեկնածուն քաղաքագիտության դոկտոր է:

Դիտվել է՝ 807

Մեկնաբանություններ