Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կլիչկոն չի բացառում

Կլիչկոն  չի բացառում
05.12.2014 | 12:21

ՈՒկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնն է, անդրադառնալով ապագայի իր ծրագրերին, ի մասնավորի ասել է, որ պլանավորվող մարտերի շարքում չի բացառում ռուս Ալեքսանդր Պովետկինի հետ հանդիպումը. «Իմ վերջին մրցելույթները չեն հեռարձակվել Ռուսաստանում, թեպետ ես բազմաթիվ երկրպագուներ ունեմ այնտեղ, ու մեծ հետաքրքրություն է առկա իմ մենամարտերի նկատմամբ: Վերջին երկու մարտերը Պովետկինն անցկացրել է լավ մակարդակով, և նա, իհարկե, կա ապագայի իմ ծրագրերում»:
Տեղեկացնենք, որ անցած տարի Պովետկինը հանդիպել է Վլադիմիր Կլիչկոյի հետ: Տասներկու ռաունդ տևած պայքարում մրցավարները առավելությունը միաձայն տվել են ուկրաինացուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ