ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը ափսոսանք է հայտնել, որ Բազելում ԵԱՀԿ-ի արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում չի կայացել: «Ափսոսում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները չկարողացան հանդիպել ԵԱՀԿ-ում: Երկխոսությունը խաղաղ գործընթացի անհրաժեշտ մաս է»,- Թվիթերում գրել է ամերիկացի համանախագահը:
Բազելում ԵԱՀԿ-ի նախարարականի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը առանձին հանդիպումներ են ունեցել Մինսկի խմբի համանախագահների հետ: