ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.12.2014 | 00:01

Դո՛ւ ստեղծեցիր երիկամներն իմ, և մորս որովայնից ինձ ընդունեցիր։ Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՛ր, քանզի ահեղ ու սքանչելի ես դու, սքանչելի են գործերը քո, որոնք ես շատ սիրեցի։ Չծածկվեց քեզնից իմ ոսկորը, որը ստեղծեցիր դու թաքուն, ոչ էլ ծածկվեց կարողությունն իմ երկրի խորքերում։ Իմ անկատարությունները տեսան քո աչքերը, և այդ բոլորը գրվեցին քո գրքում։ Ցերեկը դրանք մոլորվեցին, ու չկար մեկը, որ առաջնորդեր դրանք։ Ինձ հետ խիստ պատվական եղան քո բարեկամները, Աստվա՛ծ, և շատ զորացան նրանց իշխանները։ Հաշվեցի նրանց, և ավազից շատ դուրս եկան, արթնացա և ահա քեզ հետ եմ։


Դավթի սաղմոսների 138.13-18

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ