Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան է

Երևանի պարարվեստի պետական քոլեջը 90 տարեկան է
12.12.2014 | 12:19

Դեկտեմբերի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Երևանի պարարվեստի պետական քոլեջի 90-ամյակին նվիրված հոբելյանական համերգ:

Համերգային ծրագրում ընդգրկված են Պյոտր Իլյիչ Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի 2-րդ գործողությունը (բեմադրությունը՝ Վասիլի Վայնոնենի և Հովհաննես Դիվանյանի), Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի 3-րդ գործողությունը (բեմադրությունը՝ Վիլեն Գալստյանի), համերգային համարներ (բեմադրությունները՝ Ալեքսեյ Ռատմանսկու, Արսեն Մեհրաբյանի, Բեն Վան Քաուվենբերգի):
Համերգին մասնակցում են քոլեջի սաները, ուսանողներ, տարբեր տարիների շրջանավարտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը (գլխավոր բալետմայստեր` ՀՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյան) և նվագախումբը (դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյան):
Հոբելյանական համերգի ընթացքում տեղի կունենա քոլեջի վաստակաշատ աշխատակիցների պարգևատրման արարողություն:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ