Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին հայտարարվել է նկատողություն:
Ոստիկանության պաշտոնական կայքէջը փոխանցում է, որ լրատվամիջոցներում Երանոսյանի վերաբերյալ հրապարակումների կապակցությամբ նշանակված ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ ոստիկանության զորքերի հրամանատարը չի ցուցաբերել զսպվածություն և լրագրողի հետ հեռախոսազրույցի ընթացքում կատարել է անհարկի մեկնաբանություն՝ խախտելով ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները։
Համաձայն մամուլի հրապարակումների՝ Երանոսյանը, մասնավորապես, հայտարարել էր. «Այս երկրում ով լինի, իմ ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որևիցե մի բան ուզենա ասելու, ես ականջները կկտրեմ շան թուլի պես»։