Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրում

Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրում
24.12.2014 | 12:47

Երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու համար «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրում։ Նրա անձնական նախաձեռնությանը հրավիրված են տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և շարժումներ։
Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ազատությանը» փոխանցել է, որ ԲՀԿ առաջնորդը ցանկանում է լսել տարբեր քաղաքական ուժերի կարծիքներ և միասին որոշել անելիքները, քանի որ կենսական կարևորության հարցեր կան քննարկելու։
«Խորհրդակցական միջոցառում է լինելու, որի նպատակն է վերլուծել, քննարկել արդեն իսկ կատարված աշխատանքը, խոսքը վերաբերում է համաժողովրդական շարժմանը, գրասենյակների ստեղծմանը, արված քայլերին, ինչպես նաև քննարկելու առաջիկա անելիքները»,- ասաց Տոնոյանը։
Խորհրդաժողովը տեղի կունենա հունվարի 20-ին, թե որտեղ՝ կհայտարարվի առաջիկայում։
Ոչիշխանական ուժերից «Ժառանգություն» կուսակցությունը ողջունում է Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունը։ Կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ իրենք բազմիցս խոսել են միասնական օրակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին, և այս խորհրդաժողովից հենց այդ օրակարգի ձևավորումն են ակնկալում։ Մարտիրոսյանն ընդգծել է, որ իրենք բաց քննարկման կողմնակից են, լսելու են բոլորի առաջարկները, ներկայացնելու են նաև սեփականը։
«Ամենագլխավորը մեզ համար կա և մնում են իշխանափոխությունը և արմատական բարեփոխումները երկրի՝ ամբողջական իշխանափոխություն, արտահերթ ընտրություններ։ Արդյունքը, երևի, պետք է լինի այն, որ մենք արդեն այն միասնականությունը, որ «Ժառանգություն»-ը այս ժամանակահատվածում պահանջել է, միասնական ջանքերով արդեն ժողովրդի պահանջը փորձենք ի կատար ածել, նկատի ունեմ իշխանափոխությունը և արտահերթ ընտրությունները»,-ասել է Մարտիրոսյանը։

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ