Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բատկան օրն իրենով արեց

Բատկան օրն իրենով արեց
24.12.2014 | 21:27

Տրամաբանությունը հուշում էր, որ երեկ Մոսկվայում հայկական օր է լինելու: Համենայն դեպս, պետք է ավարտվեր Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին միանալու ընթացակարգը: Ու ավարտվեց: Ավելին, պարզվեց, որ Մաքսային եռյակը դառնում է հնգյակ, որովհետև Ղրղզստանը նույնպես միանում է նրան՝ չնայած այս երկրի նախագահն օրն երկու անգամ կարծիք է փոխում, ժամկետներ նշում, հետո՝ ժամկետները վերանայում, ԵԱՏՄ-ն համարում է «չարիքներից փոքրագույնը»:
Բայց նույնիսկ այդ իրադարձությունը նշանակալի չեղավ, որովհետև ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին նախորդել էր դրա հիմնադիր երկրների միջև առևտրային պատերազմը: Ավելին, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն ու Նուրսուլթան Նազարբաևը Մոսկվա էին ժամանել՝ նրա «ոխերիմ բարեկամ» Պետրո Պորոշենկոյին հյուրընկալվելուց ու նրան մի բոլ հաճոյախոսելուց հետո: Նազարբաևն ավելի զուսպ մարդ է ու իր մոսկովյան ասելիքը քողարկեց դիվանագիտական ձևակերպումների տակ, Լուկաշենկոն որոշեց «քաղաքական համերգ» տալ՝ Պուտինի ճակատին ասելով այն, ինչ մտածում է: Բատկան ասում է, որ եթե ցանկանա, կդառնա նախագահ, անգամ՝ եթե ողջ աշխարհն իրեն դեմ գնա: Ամբողջ աշխարհը միշտ էլ դեմ է եղել Լուկաշենկոյի վերընտրությանը՝ նրան կնքելով «Եվրոպայի վերջին բռնապետ» փաղաքշական տիտղոսով: Բելառուսի նախագահն իրականում վախենում է իր երկրում ուկրաինական սցենարի կրկնությունից, ու նրա երեկվա ասածն ուղղված էր Պուտինին, որին Բատկան հասկացնում էր, թե նահանջել չի պատրաստվում:
Ինչևէ, դեռ երկար կհիշվի Լուկաշենկոյի երեկվա բոցաշունչ ելույթը, որը քաղաքական պրագմատիզմի ու պոպուլիզմի չտեսնված հիբրիդ էր: Սակայն ռուս-բելառուսկան հարաբերություններն ու դրանց ճգնաժամն ինձ ավելի քիչ են անհանգստացնում: Ինձ մտահոգում է Հայաստանի ստվերված, խեղճ ու կրակ մուտքը ԵԱՏՄ ու այն տխուր հեռանակարը, որ մենք միշտ կարող ենք հայտվել եվրասիական հիմնական սուբեյեկտների վեճերի ստվերում:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ