Մոսկվայում ՀՀ նախագահի կեցավայրում՝ «Արարատ Պարկ Հյաթ» հյուրանոցում, նախագահ Սերժ Սարգսյանի անունից եղել է ընդունելություն՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու գործընթացի ավարտի կապակցությամբ: Նախագահ Սերժ Սարգսյանն իր կեցավայրում բարեկամական ընթրիքի է հրավիրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևին, ՌԴ նախագահ Վլադիմիրի Պուտինին և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: