Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Հանդիսատեսի մի մեծ խումբ էլ մշտապես սպասում է մեզ մոտ ցուցադրվող մուլտֆիլմերին»

«Հանդիսատեսի մի մեծ խումբ էլ մշտապես սպասում է մեզ մոտ ցուցադրվող մուլտֆիլմերին»
26.12.2014 | 13:10

Ինչ ֆիլմեր են նախընտրում դիտել կինոթատրոն հաճախողները: irates.am-ի այս հարցին ի պատասխան «Մոսկվա» կինոթատրոնի մենեջեր ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ասաց, որ կինոթատրոնի ֆիլմացանկում սովորաբար ընդգրկվում են տարբեր ժանրի ֆիլմեր. «Համաձայն մեր դիտարկումների՝ հայ հանդիսատեսը նախընտրում է դիտել կատակերգություն, ապա` դրամա և մելոդրամա: Հանդիսատեսի մի մեծ խումբ էլ մշտապես սպասում է մեզ մոտ ցուցադրվող մուլտֆիլմերին: Զգալիորեն ավելացել է նաև ֆանտաստիկ ժանրը նախընտրողների թիվը»: Զրուցակիցս նշեց նաև, որ փորձում են հայ հանդիսատեսին հաղորդակից դարձնել կինոաշխարհում կատարվող բոլոր նորություններին: Վերջին տարիներին, հատկապես կինոթափառատոների ժամանակ, ցուցադրում են նաև օտարալեղու ֆիլմեր, որոնք ևս մեծ արձագանք են գտնում հայ հանդիսատեսի շրջանում: Սարսափ, թրիլլեր, պատմական, կենսագրական ժանրերը նախընտրողները ևս այստեղ կգտնեն իրենց հոգեհարազատ ֆիլմերը:

«Պահանջարկը մեզ համար առաջնային է, բայց մենք ունենք նաև այլ առաքելություն. ֆիլմերի միջոցով նպաստել հասարակության ինտելեկտի, ճաշակի բարձրացմանը»,-հավելեց կինոթատրոնի տնօրեն ՄԱՐՏՈՒՆ ԱԴՈՅԱՆԸ, վստահեցնելով, որ ֆիլմի ընտրության ժամանակ հաճախ առաջնորդվում են ոչ թե հանդիսատեսի քանակ ապահովելու, այլ որակյալ և արժեքավոր ֆիլմ ցուցադրելու սկզբունքով:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ



Դիտվել է՝ 1265

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ