Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Նվիրվում է Հիսուս Քրիստոսին և Մուհամմադ Մարգարեին

Նվիրվում է Հիսուս Քրիստոսին և Մուհամմադ Մարգարեին
28.12.2014 | 12:40

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնը հրավիրում է իրանական «Վասլե Յար» ավանդական երաժշտության անսամբլի համերգին, որը տեղի կունենա Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում, հունվարի 5-ին և 9-ին, ժամը 19:00-ին: Համերգը նվիրվում է Հիսուս Քրիստոսի և Մոհամմադ Մարգարեի Ս. Ծննդյան տոնակատարություններին: Ծրագրում ներառված են նաև հայկական երգեր: Հետաքրքիր է` ի՞նչ է խոստանում երեկոն Քրիստոսի և Մարգարեի հետնորդներին: Ինչի՞ համար է մշակութային, հոգևոր այս «մեկտեղումը»: Պարզեցինք, որ հնչելու են պարսկական ժողովրդական երգեր: Մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը կստանանք առաջիկայում:

Դիտվել է՝ 571

Մեկնաբանություններ