Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի, վարչության այլ անդամների և բազմաթիվ երկրապահների հետ Ամանորի նախաշեմին, ավանդույթի համաձայն, այցելել է Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված ազատամարտիկների հիշատակին: Երևանի քաղաքապետը ներկաների հետ նախ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ հարգել Արցախյան ազատամարտին իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների հիշատակը: Տարոն Մարգարյանը ծաղիկներ է խոնարհել նաև Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի շիրմին:
Այնուհետ Եռաբլուր այցելած ԵԿՄ վարչության նախագահը, երկրապահներ հարգանքի տուրք են մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի և զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին:
Եռաբլուր պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում էլ մոմեր են վառել հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար: