Հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo պարբերականի խմբագրությունում ահաբեկչությունը դատապարտել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: «Խստորեն դատպարտում ենք հունվարի 7-ին Փարիզում Charlie Hebdo պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչությունը, որի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհեր կան։ Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, Charlie Hebdo պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին: Ծայրահեղականների նման զարհուրելի գործողությունները որևիցե արդարացում չունեն և ևս մեկ անգամ ցույց են տալիս ահաբեկչության դեմ պայքարում միջազգային հանրության ջանքերի առավել համախմբման անհրաժեշտությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ: