Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ֆրանսիայի նախագահը միասնության կոչ է արել

Ֆրանսիայի նախագահը միասնության կոչ է արել
11.01.2015 | 11:29

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ուրբաթ երեկոյան հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին: «Կոչ եմ անում միասնության, որովհետև դա է մեր լավագույն զենքը: Մենք պետք է վճռական պայքարենք այն ամենի դեմ, ինչը կարող է բաժանել մեզ»,- ասել է Ֆրանսիայի նախագահը, նշելով, որ այժմ ամենակարևորը ռասիզմի ու հակասեմիտիզմի նկատմամբ անհանդուրժող լինելն է:
Հունվարի 7-ին և 8-ին Փարիզում իսլամիստ ծայրահեղականների հարձակումներից 20 մարդ է զոհվել:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ