Հունվարի 11-ին Փարիզում հանրապետական երթ կանցկացվի ի հիշատակ հունվարի 7-9-ի ահաբեկչությունների զոհերի: Փարիզ կժամանեն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերունը, Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, եվրադիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: