ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հայտնի են Օսկար 2015-ի հավակնորդները

Հայտնի են Օսկար 2015-ի հավակնորդները
16.01.2015 | 13:28

Հայտնի են դարձել Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար մրցանակի այս տարվա հավակնորդները՝ հայտնում է The Independent-ը, վկայակոչելով տվյալները, որ հրապարակել են ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը, դերասան Քրիս Փայնը, ռեժիսորներ Ջեյ Ջեյ Աբրամսն ու Ալֆոնսո Կուարոնը:
Հիմնական անվանակարգերի հավակնորդները.
Լավագույն ֆիլմ՝ «Ամերիկացի դիպուկահարը», «Բըրդմենը», «Պատանեկություն», «Grand Budapest հյուրանոցը», «Իմիտացիոն խաղ», «Սելմա», «Ամեն ինչի տեսությունը», «Մոլուցք»:
Լավագույն դերասան՝ Սթիվ Քարել («Աղվեսի որսորդը»), Բրեդլի Քուփեր («Ամերիկացի դիպուկահարը»), Բենեդիկ Քամբերբեչ («Իմիտացիոն խաղը»), Մայքլ Քիթոն («Բըրդմեն»), Էդդի Ռեդմեյն («Ամեն ինչի տեսությունը»):
Լավագույն դերաանուհի՝ Մարիոն Կոտիյար («Երկու օր, մեկ գիշեր»), Ֆելիսիթի Ջոնս («Ամեն բանի տեսությունը»), Ջուլիանա Մուր («Նույն Էլիսը»), Ռոզամունդ Փայք («Անհետ կորածը»), Ռիզ ՈՒիզերսփուն («Վայրի կինը»):
Երկրորդ պլանի Լավագույն դերասանի անվանակարգում կպայքարեն Իթեն Հոուքը, Մարկ Ռուֆալոն և այլք:
Երկրորդ պլանի Լավագույն դերասանուհու կոչման համար կմրցեն Պատրիսիա Արքեթը, Կիրա Նայթլին, Մերիլ Սթրիփը և այլք:
Լավագույն ռեժիսոր անվանակարգի հավակնորդների ցանկում են
Ալեխանդրո Ինյարիտուն («Բըրդմեն»), Ռիչարդ Լինքլեթերը («Պատանեկություն»),
Բոնեթ Միլերը («Աղվեսի որսորդը»), Վես Անդերսոնը («Grand Budapest հյուրանոցը»), Մորթեն Թիլդամը («Իմիտացիոն խաղը»):
Լավագույն օտարալեզու ֆիլմի անվանակարգում միմյանց հետ կպայքարեն ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Լիևաթանը», վրաց-էստոնական համատեղ արտադրության «Մանդարինի ծառերը» և այլ ժապավեններ:
Մրցանակները կհանձնվեն ավանդական շքեղ արարողության ժամանակ՝ փետրվարի 22-ին:

Դիտվել է՝ 1416

Մեկնաբանություններ