Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ժնևում շարունակվել են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Ժնևում շարունակվել են բանակցությունները Իրանի միջուկային ծրագրի շուրջ
19.01.2015 | 11:20

Ժնևում բանակցում են Իրանի և վեց գերտերությունների (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Գերմանիա) դիվանագետները Իրանի միջուկային խնդրի շուրջ։ Ամերիկացի օրենսդիրներն առաջարկել են նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի նկատմամբ, եթե մինչև հունիսի 30-ը չհաջողվի համաձայնեցնել Իրանի միջուկային ծրագրի հարցերը, սակայն նախագահ Բարաք Օբաման հունվարի 16-ին Կոնգրեսին կոչ է արել բանակցային փուլում զերծ մնալ նոր պատժամիջոցներից, զգուշացնելով, որ վետո կդնի դրանց վրա։

Դիտվել է՝ 811

Մեկնաբանություններ