Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հակամայդանյան կրեմլյան շարժումը Գյումրու ռուս մարդասպանին խղճի կալանավոր է համարում

Հակամայդանյան կրեմլյան շարժումը Գյումրու ռուս մարդասպանին խղճի կալանավոր է համարում
19.01.2015 | 11:31

ВКонтакте սոցիալական ցանցում ստեղծվել է «Հակամայդան Հայաստան» խումբը, որը ռուս զինվոր Վալերի Պերմյակովին, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների յոթհոգանոց ընտանիքի 6 անդամներին սպանելու համար, հռչակել է «խղճի կալանավոր»:
«Մենք չենք պաշտպանում մարդասպանին, մենք միայն կոչ ենք անում շուտափույթ եզրահանգումներ չանել: Վալերային դեռ չեն դատել (այսինքն՝ պաշտոնապես նա դեռ ԱՆՄԵՂ է), սակայն հայ ազգայնականների թվին պատկանող սադրիչներն արդեն լարում են իրավիճակը Գյումրիում և Երևանում, իսկ նրանց խրախուսում են դժգոհ ռուսները: Սթափվեք, չէ՞ որ ԱՄՆ-ի պետդեպը հենց դա է ցանկանում: Եկեք չտրվենք զգացմունքներին և սթափ նայենք իրերին:
Ռուս զինվորին մեղադրելն այժմ ձեռնտու է միայն երկու ուժի՝ ԱՄՆ-ին և վերջինիս կողմից ղեկավարվող հայկական ընդդիմությանը, որն արդեն հասցրել է պահանջել հանել ռուսական բազան: Տարօրինակ է, այնպես չէ՞»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հակամայդան կրեմլյան շարժման մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ արևմտամետ ԶԼՄ-ները շտապեցին մեղադրանք առաջադրել Վալերային, իսկ նրա հետ միասին՝ ամբողջ Ռուսաստանին:
«Սակայն եկեք հարցնենք ինքներս մեզ՝ ո՞ւմ է դա ձեռնտու: Արդյոք Ամերիկային ձեռնտու չէ՞ թշնամանք սերմանել եղբայրական երկու ժողովուրդների միջև: Չե՞ն փորձում արդյոք Արևմուտքի երկրները մայդան կազմակերպել Հայաստանում, որպեսզի ստիպեն վերջինիս՝ դուրս գալ Եվրասիական միությունից»:

Դիտվել է՝ 2967

Մեկնաբանություններ