Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ հեռախոսազրույցում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան վստահություն է հայտնել, որ Գյումրու ողբերգական սպանությունը օբյեկտիվորեն և բազմակողմանիորեն կքննվի։ Նա ցավակցել է Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներին ու մերձավորներին և ողջ հայ ժողովրդին։