Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Բրյուսելում կայացել է Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստը

Բրյուսելում կայացել է Հայաստան - ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստը
22.01.2015 | 00:20

ՀՀ - ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստում, որը կայացել է հունվարի 20-ին, հանգամանալից քննարկվել են Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման քայլերը: ՀՀ պատվիրակությունը գլխավորում էր Էդվարդ Նալբանդյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը գլխավորում էին ԵՄ Խորհրդի նախագահությունը ներկայացնող Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը և Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը:
Հայաստանի պատվիրակության կազմում են ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Թաթուլ Մարգարյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը։
ՀՀ-ԵՄ համագործակցության խորհրդի 15-րդ նիստին հանգամանալից քննարկվել են ձեռնարկվելիք քայլերը՝ քաղաքական երկխոսության, հարաբերությունների ապագա իրավական հիմքի, շարժունակության, մարդու իրավունքների, տնտեսական բարեփոխումների, Հայաստանին ԵՄ աջակցության հարցերը։
Նախարար Նալբանդյանը երախտագիտություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին տարիներ շարունակ ցուցաբերած աջակցության և օժանդակության համար, որ նշանակալի դեր է խաղացել Հայաստանում բարեփոխումների իրականացման և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման համար, և վերահաստատել Հայաստանի հաստատակամությունը՝ խորացնելու ԵՄ-ի հետ տարբեր ոլորտներում և ուղղություններով համապարփակ համագործակցությունը՝ հիմնվելով վերջին տարիների ձեռքբերումների վրա՝ հաշվի առնելով ՀՀ պարտավորությունները այլ միջազգային, ինտեգրացիոն ձևաչափերում։ Նա ընդգծել է, որ ԵՄ հետ փոխգործակցության առաջնահերթությունների շարքում են շարժունակությունը, միգրացիայի և մարդկային շփումների զարգացումը։ 2014-ի հունվարին ուժի մեջ մտած ԵՄ - ՀՀ մուտքի արտոնագրի դյուրացման և հետընդունման մասին համաձայնագրերը ճանապարհ են հարթում դեպի մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացի մեկնարկը, ինչը հնարավորություն կտա ապագայում հասնել Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացմանը: Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Գործընկերության և համագործակցության համաձայնագրին կից Արձանագրության ուժի մեջ մտնելը, որով Հայաստանը կարող է մասնակցել ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցել ԵՄ տարբեր գործակալությունների հետ։
Խորհրդի նիստի օրակարգում էին նաև տարածաշրջանային խնդիրները և դրանց լուծման ուղիները։ Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ադրբեջանի ապակառուցողական և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը:
Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը և արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը տեղեկացրել են կառավարության տնտեսական քաղաքականության, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումների, 2014-ի տնտեսության և դատաիրավական բնագավառներում ԵՄ հետ համագործակցության արդյունքների մասին:
Խորհրդի նիստից հետո տեղի է ունեցել Էդվարդ Նալբանդյանի, Էդգարս Ռինկևիչի և Յոհաննես Հանի համատեղ մամլո ասուլիսը։

Դիտվել է՝ 515

Մեկնաբանություններ