Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահները կհանդիպեն Բաքվում՝ գրել է ադրբեջանական Apa գործակալությունը, մեջբերելով Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիորգի Աբաշիշվիլու հայտարարությունը:
Այս ձևաչափով առաջին հանդիպումը կայացել էր Թբիլիսիում՝ 2014-ին:
«Վրաստանի նախագահը մեծ ուշադրություն է դարձնում այդ գագաթնաժողովին՝ խոսելով դրա մասին արտերկրյա այցերի ընթացքում: Մեր նպատակն է Վրաստանի աշխարհաքաղաքական դերի ամրապնդումն ու կամուրջ դառնալը Եվրոպայի ու Ասիայի միջև, ինչը հնարավոր է տարածաշրջանի երկրների հետ համագործակցության արդյունքում»,- նշել է Աբաշիշվիլին և ընդգծել, որ Վրաստանի համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի: