Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

ՌԴ Պետդումայի պատգամավորները Գյումրիում

ՌԴ Պետդումայի պատգամավորները Գյումրիում
23.01.2015 | 23:19

Գյումրի են մեկնել ՌԴ պատգամավորներն իրենց հայ գործընկերների հետ։ Նրանք նախ այցելեցին «Շիրակ» գերեզմանատուն, որտեղ ծաղիկներ դրեցին և մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հիշատակը։ Պետդումայի ԱՊՀ-ի գործերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Օլեգ Լեբեդևը պատգամավորների անունից իր ցավակցությունը հայտնեց Ավետիսյանների հարազատներին։ Ռուս պատգամավորն ասաց, որ հայ պատգամավորների հետ քննարկել և որոշել են ստեղծել հայ-ռուսական պատգամավորական խումբ, որը կվերահսկի նախաքննության ողջ ընթացքը։
«Մենք առավելագույնս բաց կաշխատենք, կհանդիպենք ձեզ հետ, կզեկուցենք հետաքննության արդյունքների մասին»,- լրագրողներին խոստացավ Լեբեդևը։
Լեբեդևին փոխանցվեց գյումրեցիների պահանջը, որ փողոց էին դուրս եկել և պահանջում էին դաժան սպանությունների մեջ կասկածվող ռուս զինվորին հանձնել հայ իրավապահներին։ Լեբեդևն ասաց՝ նախաքննության ավարտից հետո միայն որոշում կկայացվի. «Ոչ ոք իրավունք չունի խառնվելու նախաքննության ընթացքին և Հայաստանի, և Ռուսաստանի օրենքներով»։ Լեբեդևը խոստացավ Պետդումայում նախաձեռնությամբ հանդես գալ, որ բազայում այսուհետ միայն պայմանագրային, հատուկ պատրաստություն անցած զինծառայողներ ծառայեն։

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ