Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՅԴ-ն նոր բյուրո է ընտրել

ՀՅԴ-ն նոր բյուրո է ընտրել
26.01.2015 | 12:50

ՀՅԴ 32-րդ Ընդհանուր ժողովը, որը մեկնարկել էր հունվարի 16-ին, Դիլիջանում, ավարտել է աշխատանքները։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ և խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը նախ լսեց, քննարկեց և արժևորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, լրամշակեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին և ներազգային ճակատներում կուսակցության գործունեությունն ու դիրքորոշումները՝ իր համահայկական և Հայաստանակենտրոն աշխարհայացքի հիման վրա։
Իր աշխատանքների ավարտին, ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովն ընտրեց նոր Բյուրո՝ հետևյալ կազմով. Վիգեն Բաղումյան (Իրան), Վիգեն Յակուբյան (ԱՄՆ), Հակոբ Խաչերյան (Լիբանան), Հրանտ Մարգարյան (Հայաստան), Կիրո Մանոյան (Հայաստան), Խաչիկ Մուրադյան (ԱՄՆ), Բենիամին Պչաքչյան (Լիբանան), Հակոբ Տեր- Խաչատուրյան (Կանադա), Արմեն Ռուստամյան (Հայաստան),Սպարտակ Սեյրանյան (Հայաստան),Մուրադ Փափազյան (Ֆրանսիա): ՀՅԴ Բյուրոն իր առաջին նիստին Բյուրոյի ներկայացուցիչ ընտրեց Հրանտ Մարգարյանին և քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին:

Դիտվել է՝ 1277

Մեկնաբանություններ