Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ռուսաստանը 2014-ին ռազմական տեխնիկայի՝ 14 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել

Ռուսաստանը 2014-ին ռազմական տեխնիկայի՝ 14 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել
28.01.2015 | 14:30

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամփոփել է 2014-ին զենքի արտահանումը` հայտնելով, որ Ռուսաստանին հաջողվել է նոր պայմանագրեր կնքել` 14 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: 2013-ի ավարտին նախագահը կնքված պայմանագրերը գնահատել էր 18 մլրդ դոլար: Պայմանագրերի իրական ծավալը 2014-ին կարող էր ավելի քիչ լինել, եթե սեպտեմբերին Ռուսաստանն ու Չինաստանը պայմանագիր չկնքեին հակաօդային պաշտպանության համակարգի 4 միավորի մատակարարման մասին` 1,9 մլրդ դոլար արժողությամբ: Օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինն ասել է, որ ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի ընդհանուր գումարը 2014-ին գերազանցել է 15 մլրդ դոլարը, իսկ այդ ընթացքում կնքված պայմանագրերի գումարը կազմել է 14 մլրդ դոլար:

Դիտվել է՝ 2418

Մեկնաբանություններ