Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Ստրասբուրգ. Օր երրորդ, քննարկվում է ՌԴ պատվիրակության հարցը

Ստրասբուրգ. Օր երրորդ, քննարկվում է ՌԴ պատվիրակության հարցը
28.01.2015 | 22:51

Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանի աշխատանքների երրորդ օրվա սկզբում
շտապ բանավեճի կարգով քննարկվեցին ահաբեկչական գործողությունները Եվրոպայում: Ֆրանսիացի պատվիրակ Լեզանդրը զեկույց էր նախապատրաստել, որը նախապես քննարկվել էր քաղաքական հարցերի հանձնաժողովում և ծավալուն քննարկման արժանացավ լիագումար նիստերի ընթացքում, ելույթներ ունեցան նաև Աժ պատվիրակության անդամները:
Օրվա երկրորդ կեսին վեհաժողովում քննարկվում է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունների հարցը, որի վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովը զեկույց է նախապատրաստել: Հիմնական ինտրիգը՝ վեհաժողովում կան բավական թվով պատվիրակներ, ովքեր գտնում են, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է խորացնել, որովհետև իրավիճակի փոփոխություն չի եղել, հակառակը՝ ավելի է վատացել: Ուստի՝ նվազագույնը պատժամիջոցները պետք է պահպանվեն: Բայց կան նաև մեծ թվով պատգամավորներ, ովքեր գտնում են, որ պատժամիջոցները ճանապարհ չեն ու փորձը վկայում է, որ օգուտ չեն տալիս, ուստի շատ ավելի ճիշտ է ունենալ բանակցային հարթակ, երկխոսության հնարավորություն, համագործակցել՝ իրար վրա ազդելու, միմյանց դիրքորոշումներն ավելի լավ հասկանալու միջոց՝ պահպանելով իրար հետ խոսելու հնարավորությունը: Քննարկումը դեռ շարունակվում է, ԵԽԽՎ պատգամավորները քվեարկությամբ պիտի որոշեն՝ հաստատել ՌԴ պատվիրակության լիազորությունները, թե նորից զրկել: ՌԴ պատվիրակությունը Ստրասբուրգ է մեկնել ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորությամբ: Մինչև մեկնումը Նարիշկինը ասել էր, որ լավատես է և կարծում է, որ երկխոսությունը պիտի շարունակվի, բայց նաև նշել էր, որ եթե ՌԴ պատվիրակությունը նորից զրկվի ձայնի իրավունքից, առիթ կտա մտածելու ԵԽԽՎ-ին անդամակցության նպատակահարմարության մասին:

Դիտվել է՝ 913

Մեկնաբանություններ