Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ոչիշխանական եռյակը Գյումրիի ողբերգության հարցով լսումներ է պահանջում

Ոչիշխանական եռյակը Գյումրիի ողբերգության հարցով լսումներ է պահանջում
31.01.2015 | 13:06

Խորհրդարանական ոչիշխանական եռյակը առաջարկում է Գյումրիի ողբերգության հարցով խորհրդարանական լսումներ անցկացնել նոր ձևաչափով՝ հունվարի 30-ին եռյակի նիստի ավարտին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա՝ «այդ հանցագործությունը իրավական նորմերի սահմաններից դուրս է»: «Մենք նաև դեմ ենք, որպեսզի սա շոուի և տարբեր շահարկումների առիթ դառնա»՝ վստահեցրել է պատգամավորը: Հակոբյանը նշել է, որ լսումներին անհրաժեշտ է ԱԳ նախարարի, ոստիկանապետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետի մասնակցությունը: Խորհրդարանական լսումներն առաջարկվում է անցկացնել հաջորդ ուրբաթ:

Դիտվել է՝ 1181

Մեկնաբանություններ