Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վիգեն Սարգսյան. «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին ներկա կլինեն միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներ

Վիգեն Սարգսյան. «Արարատի ստորոտին» մեդիաֆորումին ներկա կլինեն միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներ
31.01.2015 | 13:10

Մարտի 18-20-ին նախատեսված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքում առաջին խոշոր միջոցառումը՝ միջազգային մեդիաֆորումը, որը կոչվելու է «Արարատի ստորոտին»՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 5-րդ նիստի ամփոփման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ իրենք աշխատում են տարածաշրջանային հանձնախմբերի հետ, որ մեդիաֆորումին ներկա լինեն միջազգային ազդեցիկ լրատվամիջոցներ:
Ապրիլի 22-23-ին նախատեսվում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային գլոբալ հասարակական, քաղաքական ֆորում:
Վիգեն Սարգսյանն անդրադարձավ նաև Հայ առաքելական եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգին՝ նշելով, որ սրբադասումը հստակ թվեր չի նախատեսում: Ապրիլի 23-ին Հանրապետության հրապարակում կկայանա համաշխարհային հռչակ ունեցող «Sistem of a down» խմբի համերգը: Վիգեն Սարգսյանն ասաց, որ հայերից բաղկացած խմբի անդամները մեծ պայքար են տարել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ, և կազմկոմիտեն որոշել է, որ ճիշտ կլինի 100-րդ տարելիցի օրը այս պահանջը մշակույթի ոլորտում հնչեցնեն հենց իրենք: Բացի այս՝ խումբը 10 խոշոր համերգ է ունենալու Լոնդոնում, Բելգիայում, Մոսկվայում և այլ քաղաքներում:
Նույն օրը երեկոյան տեղի կունենա ավանդական դարձած ջահերով երթը:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում կանցկացվի ոգեկոչման հիմնական արարողությունը արտասահմանյան ներկայացուցիչների մասնակցությամբ: Երեկոյան կկայանա դասական երաժշտության մեծ համերգ, հանդես կգան բոլոր այն երկրների երաժիշտները, ովքեր ճանաչել են Հայոց ցեղասպանությունը կամ քայլեր կատարել այդ ուղղությամբ: Համերգն ունի «Վերածնունդ» խորագիրը: «Համերգի սկիզբը խորհրդանշական է՝ Երևանի ժամանակով 20:15-ին»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության դատապարտման և ճանաչման միջազգային պայքարը չի ավարտվելու ապրիլի 24-ով: «Կարծիք կա, թե 100-րդ տարելիցից հետո Հայաստանում և Սփյուռքում մարելու է պայքարը: Ովքեր հույս ունեն, թե 2015 -ից հետո այլևս չեն զգալու Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայության ճնշումը, չարարչար սխալվում են, սա թյուր հաշվարկ է: 100-րդ տարելիցը առիթ է հայության նոր վերելքի և համախմբման»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ