Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Գեղամ Հարությունյան. «Մենք պայքարում ենք փողոցային բարքերի դեմ»

Գեղամ Հարությունյան. «Մենք պայքարում ենք փողոցային բարքերի դեմ»
05.02.2015 | 00:09

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ղեկավարության վրա է ընկած հունվարի 29-ին իր իսկ ծառայակիցների կողմից կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության բարոյական պատասխանատվության բեռը՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է պաշտպանության նախարարի խորհրդական, նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանը:
«Ծառայողական քննությունն այսօր կավարտվի ու կկազմվի նախարարի հրաման, կլինեն պաշտոնանկություններ նաև ինստիտուտի պետի տեղակալների մակարդակով, կլինեն կարգապահական տույժեր, զորքերի տեղափոխություն»,-ասել է նա։ Անդրադառնալով ռազմական ինստիտուտի պետի՝ գեներալ Մարտին Կարապետյանի պաշտոնանկությանը, նա նշեց, որ ցավում է նրա համար, որովհետև Մարտին Կարապետյանը երկար տարիներ անձնվեր ծառայել է, սակայն այս և 2013-ին տեղի ունեցած դեպքերը ստվերել են նրա արած գործը:
«Իհարկե, միայն պաշտոնանկություններով հարց չի լուծվի, լրջորեն պետք է ուշադրություն դարձնել ուսումնադաստիարակչական հարցերին: Պատահական չէ, որ նմանատիպ դեպքերը վերացնելը նախորդ տարվա մեր հիմնական նշանաբաններից է եղել: Մենք պայքարում ենք փողոցային բարքերի դեմ: Հարցը միշտ ուշադրության կենտրոնում է. 2014-ին ունեցել ենք առաջընթաց, 2013-ի համեմատ սպանության կամ սպանության դրդելու դեպքերը նվազել են 62%-ով, բռնարարքները և ծեծկռտուքը՝ 15%-ով, ինքնավնասումը ևս կրճատվել է»,-ասաց նա:
Լրագրողի հարցին, թե ռազմական ինստիտուտը հայտնի է որպես կաշառակեր հաստատություն, որտեղ հիմնականում սովորում են պաշտոնյաների երեխաները, ինչո՞ւ կարգի չի բերվում հաստատությունը, Գեղամ Հարությունյանը պատասխանեց. «Բոլորս գիտենք, որ սպանության մեջ մեղադրվում է նաև ինստիտուտի պետի տեղակալի որդին, որևէ մեկը դա չի հերքում, բայց ասել, որ ինստիտուտը անգործունակ կառույց է, չի կարելի: Այն տվել է շրջանավարտներ, որոնք առաջնագծում են ու իրենց գործը անում են պատվով: Անցած տարի առաջնագծում զոհվեցին մեր շրջանավարտները՝ Զորիկ Գևորգյանը և Հայկ Խալաթյանը»։

Դիտվել է՝ 2345

Մեկնաբանություններ