«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի

Հայաստանը և Ադրբեջանը պատրաստվում են պատերազմի
05.02.2015 | 00:20

ՈՒկրաինայի մարտերի ստվերի տակ վերջին ամիսներին մահացու դաժանությամբ սրվել է նախկին ԽՍՀՄ-ի մեկ այլ զինված հակամարտություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածքի համար Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտը, ինչի հետևանքով երկու կողմերից էլ սպանվել են մի քանի տասնյակ զինվորներ, իսկ երկրները վտանգավոր մոտեցել են բաց պատերազմին՝ The New York Times-ում գրում է Դևիդ Հերշենհորնը։
Հունվարը սաստիկ բծավորվել է արյամբ՝ կրկնվող փոխհրաձգություններով, հրետանային համազարկով և հրթիռակոծություններով։ Հունվարի 23-ին հակամարտության հյուսիսային ճակատում կատաղի փոխհրաձգության ժամանակ զոհվեցին երկու և վիրավորվեցին մի քանի հայ զինվորներ։ Դա հանգեցրեց բռնության ուիքենդի, ներառյալ նռնականետային և ականանետային հարձակումների, որոնց հետևանքով սպանվեց առնվազն 3 ադրբեջանցի զինվոր, գրում է հեղինակը։
Վերջին բախումներն առաջ են քաշել արտասովոր սուր դիտողություն միջազգային միջնորդների կողմից, ովքեր երկուշաբթի Լեհաստանի Կրակով քաղաքում հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։
«Անցյալ տարի սկսված բռնության աճը պետք է դադարեցվի,- ասվում է Ֆրանսիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջնորդների համատեղ հայտարարությունում: -Մենք կոչ ենք արել Ադրբեջանին պահպանել հակամարտության խաղաղ կարգավորման իր պարտավորությունները։ Մենք նաև կոչ ենք արել Հայաստանին ձեռնարկել բոլոր միջոցառումները՝ լարվածությունը թուլացնելու համար»։ Փոխարենը բռնությունը շարունակվում է։ Սպասվում է, որ լարվածությունն ավելի կաճի այս տարի, քանի որ Հայաստանը պատրաստվում է ապրիլին նշել Թուրքիայում հայերի դեմ Ցեղասպանության 100-րդ տարելիցը, գրում է հոդվածագիրը։
Մինչ պայքարը հաճախ թվում է մեկուսի վեճ մի թզաչափ լեռնային հողի համար, հակամարտությունը մշտական վտանգ է՝ սպառնալով ներգրավել ավելի մեծ ուժեր, ներառյալ ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը, և սառը նախազգուշացում է, թե ինչ կարող է լինել ՈՒկրաինայում, որտեղ շատերը վախենում են, որ Ռուսաստանը մտադիր է արևելյան Դոնեցկի և Լուգանսկի շրջանները վերածել նույնպիսի մշտական պատերազմական գոտու։ Պայքարում վերջին բռնկումը լիցքավորվել էր սպառազինությունների հանգիստ մրցավազքով, որում երկու երկրները, բայց հատկապես նավթով հարուստ Ադրբեջանը, կառուցել են էլ ավելի հզոր զենքերով զինանոցներ։ Ռուսաստանը յուրաքանչյուր կողմի հիմնական մատակարարն է, նույնիսկ երբ պնդում է իր առաջատարի դերը խաղաղության միջազգային բանակցություններում, որը կոչվում է Մինսկի խմբի գործընթաց, որտեղ նա համանախագահում է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ, շարունակում է հոդվածագիրը։
Վերջին շաբաթներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բարձրացրել է խաղադրույքը՝ պահանջելով, որ Մինսկի խմբի առաջնորդները քայլեր ձեռնարկեն՝ ստիպելու Հայաստանին հետ քաշվել ադրբեջանական հողերից, գրում է Հերշենհորնը։ «Միջոցառումներ պետք է ձեռնարկվեն,- ասել էր Ալիևը հունվարին նախարարներին ուղղված ելույթում։- Ճշմարտությունն այն է, որ մեր տարածքների շարունակվող օկուպացիան միայն Հայաստանի ձեռքի գործը չէ: Հայաստանը աղքատ և թույլ երկիր է: Նա անօգնական վիճակում է: Իհարկե, եթե նա տարբեր մայրաքաղաքներում խոշոր հովանավորներ չունենար, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վաղուց արդարացի լուծում ստացած կլիներ»:
Իր ելույթում Ալիևը խստորեն սպառնացել էր, որ Հայաստանից 7 անգամ խոշոր տնտեսություն ունեցող Ադրբեջանը պատրաստվում է այս տարի ռազմական բյուջեի վրա ծախսել կրկնակի ավելի գումար, քան Հայաստանի ամբողջ տարեկան բյուջեն է: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել էր իր սեփական սպառնալիքներով. «Տաքգլուխները պետք է անակնկալների սպասեն»։
Սպառազինությունների ընդարձակման վտանգավոր հետևանքները լիովին երևան եկան նոյեմբերին, երբ Ադրբեջանը խոցեց Աղդամում շփման գծի երկայնքով թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեց 3 հայ զինվոր։
Բեկորներն ընկել էին Աղդամից ոչ հեռու գտնվող շրջանում, որը 1994 թվականի դադարից ի վեր բուֆերային գոտի է։ Օրեր շարունակ երեք դիերն ընկած էին բաց տարածքում, ընկած ընկերներին վերադարձնելու հայկական զորքերի փորձերը հետ էին մղվում կրակով, գրում է հեղինակը։

Դիտվել է՝ 2883

Մեկնաբանություններ

Սոցցանցային գրառումներ

Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք
Մի քիչ էլ վաղվա մասին մտածեք

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք